8 փետրվարի 2012 - 16:53 AMT
Anonymous-ը կոտրել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության հին կայքը

Իրենց Anonymous շարժում անվանող հաքերները կոտրել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կալուգայի տարածաշրջանային բաժանմունքի հին կայքը, գրում է Lenta.ru-ն:

Կոտրված ռեսուրսում հաքերները տեղադրել են տեղաուղերձ «ծախու պաշտոնյաներին և բլոգերներին»: Հաքերները պահանջում են նրանցից չստել և կաշառք չտալ:

Հակառակ դեպքում, Anonymous-ի «հետևորդների ճնշումը» նրանց վրա կլինի «ավելի զգալի, ավելի ցավալի»: