8 փետրվարի 2012 - 17:13 AMT
Սեյրան Օհանյան. Մենք պատասխանում ենք հակառկորդի կրակին 10-ից մեկի դեպքում

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, հայկական զինված ուժերը 10 դեպքից միայն մեկում են պատասխան կրակ բացում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ:

«Իմ հրամանն է նշանառու կրակ բացել ադրբեջանցիների ուղղությամբ, միայն եթե կորուստ կա հայկական կողմից՝ հակառակորդին պատժելու ու նման դեպքերը կանխելու համար»,-ասել է նախարարը:

Նախարարը հավելել է նաև, որ 2012թ. հրաման է արձակելու շփման գծում անվտանգությունն ապահովելու նպատակով ամեն ինչ անելու և ցանկացած պահի հակառակորդին արժանի հակահարված տալու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: