8 փետրվարի 2012 - 17:15 AMT
Սիրիայում գրոհայինները գնդակոծել են նավթամշակման գործարանը

Սիրիայում գրոհայինները գնդակոծել են Հոմսի նավթամշակման գործարանը, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Արդյունքում վնասվել են վառելիքով երկու ռեզերվուարները, հրդեհ է բռնկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում կա երկու նավթամշակման գործարան՝ Հոմսում և Բանիյասում, Միջերկրական ծովի ափին: