8 փետրվարի 2012 - 17:29 AMT
Սեյրան Օհանյան. 2011թ Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը եռապատկվել է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, Կոսովոյից հայ խաղաղապահների դուրս բերումը կապված է հունական կոնտիգենտի դուրսբերման հետ, որի կազմում են հայ զինծառայողները: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ 2011թ Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը եռապատկվել է:

Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ:

Նա նաև նկատել է, որ հայ զինծառայողները պատվով են ներկայացրել Հայաստանը տարբեր միջազգային օպերացիաներում և վարժանքներում: