8 փետրվարի 2012 - 17:36 AMT
Խարկովում EURO- 2012 ֆան-տարածքը տեղակայվելու է Ազատության հրապարակում

Խարկովում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի ֆան-տարածքը տեղակայվելու է Ազատության հրապարակում, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ հրապարակներից:

EURO-2012 եզրափակիչ փուլի Խարկովի շրջանի պետական վարչակազմի համակարգող վարչության պետ Ալեքսեյ Տոկարի խոսքով, ֆան-տարածքը կգործի առաջնության ողջ ընթացքում` հունիսի 8-հուլիսի 1, և միաժամանակ կկարողանա ընդունել 45 հազար երկրպագուներ: Հրապարակի մակերեսն է 22.5 հազար քառակուսի կմ: Կառույցը ողջ երկայնքով բջջային սեկցիաներից պաշտպանվելու է 2.4 մետր բարձրությամբ հատուկ պատնեշով:

Կառուցապատման աշխատանքներ ծրագրվում է իրականացնել մայիսի 10-հունիսի 1: Գլխավոր ֆան-տարածքի պատրաստման համար ՈւԵՖԱ-ն ծրագրում է հատկացնել 750 հազար եվրո, իսկ քաղաքային բյուջեից նախատեսվում է հատկացնել 8 հազար եվրո, հայտնում է sport-express.ru-ն: