8 փետրվարի 2012 - 19:11 AMT
Իրաքի հավաքականին զրկել են 2012-ի օլիմպիադայի ընտրական մրցաշարում ԱՄԷ թիմի հետ խաղում հաղթանակից

Ասիական ֆուտբոլային համադաշնությունը (AFC) Իրաքի հավաքականին զրկել է 2012-ի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում ԱՄԷ թիմի հետ խաղում հաղթանակից: Իրաքի թիմը պատժվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտությամբ որակազրկված ֆուտբոլիստներին դաշտ դուրս բերելու համար:

Իրաք-ԱՄԷ խաղը կայացել է 2011-ի նոյեմբերի 27-ին Դոհայում և ավարտվել Իրաքի թիմի հաղթանակով 2:0 հաշվով: Այդ հանդիպմանը մասնակցել է պաշտպան Ջասիմ Ֆայսալը, որը նախորդ խաղերում որակազրկվել էր երկու դեղին քարտ ունենալու համար:

ՖԻՖԱ-ն Իրաքի Ֆուտբոլի ֆեդերացիային մեղավոր է ճանաչել և տուգանել 7,6 հազար դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն: