8 փետրվարի 2012 - 19:16 AMT
Մալդիվյան կղզիների նախկին նախագահը խոստովանել է, որ լքել է պաշտոնը «ատրճանակի փողի տակ»

Մալդիվյան կղզիների նախկին նախագահ Մոհամմեդ Նաշիդը խոստովանել է, որ ստիպված էր հրաժարական տալ «ատրճանակի փողի տակ»: «Ինձ պաշարեցին զինված մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ անհապաղ կօգտվեն զենքից, եթե ես հրաժարական չտամ»,- ասել է Նաշիդը չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում: Նա կոչ է արել Գերագույն դատարանին միջամտել և պարզել, թե ով է կանգնած այդ հեղաշրջման ետևում և իշխանությունը վերադարձնել օրինական կառավարությանը: