8 փետրվարի 2012 - 19:20 AMT
Anonymous-ը տիրացել է Գերմանիայի որոշ ռազմական փաստաթղթերի

Հաքերային խմբավորում Anonymous-ը հայտնել է, որ իրենց ձեռքում է գտնվում է Գերմանիայի՝ Աֆղանստանում ռազմակական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է M&C-ն։

Anonymous-ը նշել է, որ հափշտակել է այդ տվյալները Գերմանիայի խորհրդարանից։

Այս ռազմական փաստաթղթերը հավաքվել են հետաքննության առիթով։ Գերմանական խորհրդարանը հայտնել է, որ կստուգի տեղեկության արտահոսքի պատճառը։

Սա առաջին անգամ չէ, որ Anonymous խմբավորումը տիրանում է կառավարական գաղտնի փաստաթղթերի։ Խմաբվորումը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։