9 փետրվարի 2012 - 09:33 AMT
Ճապոնիայի երկնքում հայտնվել են ռուսական մարտական ինքնաթիռներ

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով, չորեքշաբթի առավոտյան Ճապոնիայի օդային տարածքի մոտ հայտնվել են 5 ռուսական մարտական ինքնաթիռներ, հաղորդում է BBC-ն: Դրանք չեն խախտել Ճապոնիայի օդային տարածքը, սակայն այդ տարածքի մոտ միանգամից 5 ռուսական մարտական ինքնաթիռների հայտնվելն աննախադեպ երևույթ է: