25 սեպտեմբերի 2003 - 00:08 AMT
«ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐՈՎ
Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Թուրքիայում կցուցադրվի որոշ կրճատումների պայմանով: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ֆիլմը Թուրքիա ներմուծած «Վավերագրական ֆիլմ» կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Ֆիլմերի գնահատման եւ վերահսկողության հանձնաժողովը որոշում է կայացրել հանել Էգոյանի ֆիլմից այն տեսարանները, որոնք «կինոյի չափազանցված լեզվով են ներկայացնում հայոց պատմության դրույթները եւ պարունակում են թուրք զինվորներին նվաստացնող արտահայտություններ»: