9 փետրվարի 2012 - 10:48 AMT
Մեծ Բրիտանիան մտադիր է շուրջ 400 մլն դոլար հատկացնել Սոմալիին

Բրիտանական միջազգային զարգացման նախարարության միջոցով Սոմալին առաջիկա 4 տարիներին ստանալու է 250 մլն ֆունտ ստերլինգ (395 մլն դոլար) օգնություն «աղքատության և հակամարտությությունների պատճառների հետ պայքարելու համար»: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը, ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք կարող ենք օգնել Սոմալիին ոտքի կանգնել»,- ասել է Ուիլյամ Հեյգը: