9 փետրվարի 2012 - 12:00 AMT
ՌՀՍ մասին պայմանագրում Ռուսաստանի առկայությունը հարցականի տակ է

Մոսկվայում չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀԿ) մասին պայմանագրից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով բաժնի տնօրեն Միխայիլ Ուլյանովը, հաղորդում է BBC-ն:

«Ռուսաստանը կարող է դուրս գալ ՌՀՍ մասին պայմանագրից»,- դեռ անցյալ տարվա աշնանը հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը: Դա Մոսկվայի պատասխանն էր Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելուն: