« Դոկտոր Հաուսի» եզրափակիչ 175-րդ էպիզոդը կներկայացվի 2012թ ապրիլին: Ինչպես հայտնույմ է Reuters-ը հղելով շոուի պրոդյուսերներին, նրանք որոշում են կայացրել փակել այն 8-րդ եթերաշրջանից հետո:
«Դոկտոր Հաուսը» սկսել է հեռարձակվել 2004թ ամերիկյան Fox հեռուստաալիքով և մտել է ԱՄՆ 2005-2008թթ լավագույն հեռուստատեսային շոուների տասնյակի մեջ: Այն ցուցադրվում է աշխարհի 66 երկրներում: 2008թ նրա հանդիսատեսների քանակը գերազանցել է 81.8 մլն-ը:
Հետագայույմ «Հաուսի» հանրահայտությունը նվազեց: Մասնավորապես, 2010-2011թթ ԱՄՆ-ում հեռուսատսերիալի հանդիսատեսի թիվը 2 անգամ կրճատվել է:
2011թ գլխավոր դերակատարը` բրիտանացի դերասան Հյու Լորին հայտարարել է, որ չի երկարացնելու նկարահանումների պայմանավորվածությունը, որն ավարտվում է 8-րդ եթերաշրջանից հետո:
«Հաուսի» վերջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011թ հոկտեմբերին: