24 սեպտեմբերի 2003 - 20:06 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 24-ին Երեւան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական առաքելությունը` Էնրիկե Գելբարտի գլխավորությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ԱՄՀ-ի երեւանյան գրասենյակում, այցի շրջանակներում նախատեսվում է երկրում աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի քննարկում: Պատվիրակությունը Հայաստանում կգտնվի մինչեւ հոկտեմբերի 2-ը: