24 սեպտեմբերի 2003 - 19:42 AMT
«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստան-Սփյուռք» առաջին տնտեսական Համաժողովի մասնակիցներն այսօր Երեւանում Հռչակագիր են ընդունել, որտեղ ընդգծվում է Հայաստանի եւ Սփյուռքի գործարարների միջեւ համագործակցության եւ գործարար տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` ի նպաստ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման: Փաստաթղթում նշվում է, որ «Հայաստան-Սփյուռք» տնտեսական համաժողովները կգումարվեն 3 տարին մեկ անգամ Հայաստանում: Բացի այդ, համաժողովի մասնակիցները որոշեցին պարբերաբար կազմակերպել «Panarmenian Expo» ցուցահանդեսները, որոնք կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի խոշոր գաղթօջախներում: Հռչակագրի հեղինակները հայտարարել են նաեւ համաշխարհային հայկական առեւտրային ցանցի ստեղծումը խրախուսելու պատրաստակամության մասին: