Google-ը թողարկել է իր Google+ սոցիալական ցանցի նոր թարմացումը Android բջջային օպերացիոն համակարգի համար։ Այս մասին հաղորդում է Intomobile-ը։
Նոր տարբերակը պարունակում է մի շարք փոփոխություններ, բարելավումներ, նոր ֆունկցիաներ։ Օրինակ՝ օգտագործողներն արդեն կարող են տեսնել շրջանակների (Circles) ամենաթեժ քննարկվող թեմաները, նաև թե, ով է դիտել մեկնաբանությունները և +1-երը։ Ծրագրում ավելացել է նաև նկարների հոսքը դիտելու հնարավորություն։
Սակայն այս բոլոր թարմացումներն առայժմ հասանելի են միայն Android սմարթֆոնների համար և ոչ Android պլանշետների։
Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Այդ ժամանակից սկսած G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ Վերջերս իր որոնողական համակարգում Google-ն ավելացրեց նաև G+-ի որոնման արդյունքներ, ինչը էլ ավելի է նպաստում կայքի առաջխաղացմանը։
G+-ի հիմնական մրցակիցը աշխարհի ամենամեծ Facebook սոցիալական ցանցն է 800 միլիոն օգտագործողով ողջ աշխարհում։