9 փետրվարի 2012 - 15:00 AMT
Տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը կսուբսիդավորվի

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի 58 մլն դրամի ապրանքաշրջանառությունը գերազանցող տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերումը 9500 դրամով:

Փետրվարի 9-ի նիստին ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել կառավարության աշխատակազմին 2012թ առաջին եռամսյակի համար հատկացնել 10.5 մլն դրամ: Ինչպես հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, սուբսիդավորման դեպքում էլեկտրոնային ստորագրությունը կարժենա 3,5 հազար դրամ` 15 հազարի փոխարեն:

«Այս տարվանից էլեկտրոնային եղանակով հաշվետվության ներկայացումը պարտադիր է դարձել միջին բիզնեսի համար: Հաջորդ տարվանից նույն եղանակով կգործի նաեւ փոքր բիզնեսը», - ասել է Դավիթ Սարգսյանը: