9 փետրվարի 2012 - 15:19 AMT
Գերմանիայի իշխանությունները երկրից վտարել են չորս սիրիացի դիվանագետների

Գերմանիայի իշխանությունները երկրից վտարել են չորս սիրիացի դիվանագետների Սիրիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ երկու կասկածյալների ձերբակալությունից հետո: Այդ մասին փետրվարի 9-ին Բեռլինում հաղորդել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն, հաղրոդում է dpa-ն:

Խոսքը գնում է երեք տղամարդկանց և կնոջ մասին, ովքեր աշխատում էին Բեռլինում Սիրիայի դեսպանատանը: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը չի մեկնաբանել նրանց վտարելու մասին որոշումը և միայն նշել, որ Գերմանիայի տարածքում նրանց գործունեությունը «անհամատեղելի էր դիվանագիտական իրավունքի հետ»: