23 սեպտեմբերի 2003 - 23:04 AMT
ՅԱԼԹԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՆԴԻՊՄԱՆ ՉԿԱՅԱՆԱԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄ
Այն փաստը, որ Յալթայում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում տեղի չի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնահանդիպում, չի կարելի դիտարկել որպես երկու պետությունների միջեւ հարաբերությունների սառեցում: Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է այսօր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նման հետեւությունը տեղին չէ` «հաշվի առնելով նախագահների լարված աշխատանքային ժամանակացույցը նման համաժողովներում»: