9 փետրվարի 2012 - 17:14 AMT
ՀՀ խորհրդարան. Շքախմբում 3 թիկնապահներից և 1 մեքենայից ոչ ավելին

ՀՀ ԱԺ այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը և մի շարք ուղղումներ հարակից օրենքների վերաբերյալ, որոնք նախատեսում են կարգավորել մասնավոր պահնորդական գործունեությունը և թիկնապահների ծառայությունները: Օրինագիծը նախապատրաստվել է ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:

Ինչպես քվեարկությունից առաջ նշել է օրինագծի հեղինակներից մեկը` պատգամավոր Հովհաննես Սահակյանը, օրինագծի ընդունման դեպքում անձինք, ովքեր կցանկանան իրավական անձանց թիկնապահներ լինել, պետք է որակավորման սերտիֆիկատներ ունենան, անցնեն հատուկ դասընթացներ: Նա նաև հավելել է, որ համաձայն շտկումների` ազատազրկված անձինք չպետք է աշխատեն որպես թիկնապահներ:

Համաձայն օրինագծի` պահպանվող անձին չեն կարող ուղեկցել 3 ավել թիկնապահներ և 1-ից ավելի մեքենա: Պետական գերատեսչությունների պաշտոնյաները չեն կարող օգտվել մասնավոր ընկերությունների ծառայություններից, որոնք զբաղվում են պահնորդական գործունեությամբ: Բացի այդ, թիկնապահները աշխատանքային ժամերին պետք է համազգեստ կրեն, որը պետք է տարբերվեն պետպաշտպանության մարմինների աշխատակիցների հագուստից: