9 փետրվարի 2012 - 18:46 AMT
Իրանն ակնկալում է ցորեն գնել Հնդկաստանից, մյուս բոլոր երկրները հրաժարվել են

Իրանը ակնկալում է ցորեն գնել Հնդկաստանից, մյուս բոլոր երկրները հրաժարվել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Վճարումների հետ կապված խնդիիների պատճառով դադարեցվել է նաև իրանական նավթի արտահանումը:

Իրանը հավանաբար, ստիպված կլինի զրկվել նաև հնդկական թեյից: Կրճատելով առաքումներն Իրան՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մտադիր են ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային զենքի մշակումից:

Հնդկաստանի առևտրի նախարար Ռահուլ Հուլլարը հայտնել է, որ մասնավոր գնորդն Իրանից շահագրգռված է «շատ մեծ խմբաքանակի ցորեն» ներկրել Հնդկաստանից: