23 սեպտեմբերի 2003 - 18:35 AMT
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱ
Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան եւ Ռումինիա: Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը, ՀՀ նախագահը կայցելի նաեւ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ են նախատեսված Եվրամիության եւ ՄԱԿ-ի կառույցների հետ: Նրա խոսքերով` այցերի կոնկրետ ժամկետները դեռեւս հայտնի չեն: Հիշեցնենք, որ ՀՀ ղեկավարի Դելի կատարելիք այցին առնչվող հարցերը քննարկվել են ընթացիկ տարվա հուլիսին Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Դիգվիջայ Սինգխի Երեւան կատարած այցի ընթացքում: