9 փետրվարի 2012 - 21:40 AMT
Թուրքիան բավարարված է Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի հարցում Ադրբեջանի դիրքորոշմամբ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավարարված է Ֆրանսիայի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հարցում Ադրբեջանի դիրքորոշմամբ:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանը լիակատար աջակցություն է ցուցաբերել Թուրքիային այդ հարցում: «Մենք գոհ ենք, որ մինչև հիմա տեսնում և լսում ենք այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին: Սակայն կարելի էր ավելին անել, չնայած ես գտնում եմ, որ մենք էլ պետք է ավելին անենք»,- ասել է Էրդողանը, հաղորդում է 1news.az-ը:

Էրդողանը նշել է, որ հետագա քայլերը կախված կլինեն իրավիճակից. «Բայց ուզում եմ հաստատակամորեն հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը սատարում են միմյանց ոչ միայն այդ, այլև ուրիշ հարցերում, և այդ աջակցությունը պետք է շարունակվի»: