10 փետրվարի 2012 - 11:19 AMT
«Հրապարակ». ՕԵԿ շարքերը լքած Գագիկ Բաղդասարյանը ներկայացվել է Գագիկ Ծառուկյանին

«Հրապարակ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՕԵԿ շարքերը լքած Գագիկ Բաղդասարյանը ԲՀԿ փոխնախագահ, ժամանակին նույնպես «ՕԵԿ գիրը» ճակատից մաքրած Սամվել Բալասանյանի միջոցով նախօրեին ներկայացվել է Գագիկ Ծառուկյանին: Թերթը հետևություն է անում, որ լուրերը, թե ՕԵԿ կրծքանշանն ադամանդապատած Բաղդասարյանը համալրելու է ԲՀԿ շարքերը, հեռու չեն իրականությունից: