22 սեպտեմբերի 2003 - 22:44 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորպես, ասվում է.«Հայաստանի ժողովուրդը կատարել է իր հստակ ընտրությունը` իրավական ժողովրդավարական պետության կառուցման օգտին: Եվ այսօր կարող է հպարտանալ այն հաջողություններով, որոնց հասել է այդ ճանապարհին: Ռուսաստանում բարձր են գնահատում ժամանակի փորձությանը դիմացած բարեկամության եւ վստահության ավանդույթները: Համոզված եմ, որ բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը կծառայի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, կայունության ամրապնդմանը Կովկասում»: