10 փետրվարի 2012 - 11:44 AMT
Նավթի համաշխարհային գները նվազում են

Ըստ սակարկությունների տվյալների, նավթի համաշխարհային գները նվազում են այն մտավախությունների ֆոնի վրա, որ եվրոպական պարտքային ճգնաժամը բացասաբար կանդրադառնա «սև ոսկու» համաշխարհային պահանջարկի վրա:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեթև նավթի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 0,4 դոլարով, կամ 0,4 տոկոսով՝ հասնելով 99,44 դոլարի մեկ բարելի դիմաց:

Ավելի վաղ հայտնի է դարձել Եվրոխմբի որոշման մասին, որի համաձայն Հունաստանի փրկության երկրորդ պլանն է ընդունվել: