22 սեպտեմբերի 2003 - 21:42 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՅՐՈՎ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության աշխատանքներ կատարելիս Տապածղուրի (Սամցխե-Ջավախք) հայաբնակ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է հին ժամանակաշրջանի բնակատեղ: Թբիլիսիից ժամանած հնագիտական արշավախմբի պեղումների առաջին օրը հայտնաբերվել են կմախքներ, զարդեր, կավե ամանների մնացորդներ: Ինչպես «Ա-Ինֆո» գործակալությանն են հաղորդել արշավախմբի անդամները, աշխատանքներում նոր մասնագետներ ընդգրկվելուց հետո հնարավոր կլինի արդեն հստակ տեղեկություններ հաղորդելը: Այնուամենայնիվ հայտնի է, որ հայտնաբերվածը վերաբերում է մթա 7-րդ դարի ժամանակաշրջանին: