22 սեպտեմբերի 2003 - 19:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մեկնել է Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 58-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում նա կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինային: Նախատեսված են նաեւ ՀՀ ԱԳՆ ղեկավարի երկկողմ հանդիպումներ Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Կուբայի, Լիբանանի, Իրանի, Նիդերլանդների, Թուրքիայի եւ Սլովենիայի իր գործընկերների հետ: