22 սեպտեմբերի 2003 - 19:29 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌԱՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովը: Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան 200 գործարարներ երեք օրվա ընթացքում կքննարկեն Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը եւ զարգացման հեռանկարները: Համաժողովը բացել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ «Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տնտեսապես ամենակազմակերպված երկիրը տարածաշրջանում»: Այսօր եւետ Երեւանում կբացվի «Panarmenian Expo-2003» առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանում գործող 165 ընկերություններ: