10 փետրվարի 2012 - 13:47 AMT
ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ

Կոալիցիոն ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ընդդիմադիր «Ժառանգությունը» դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ: Նման որոշում է կայացվել Բրյուսելում ԵԺԿ համագումարին: ՀՀԿ-ն համագումարին ներկայցնում էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Կարեն Ավագյանը և Արտակ Զաքարյանը:

ՀՀԿ, «Օրինաց երկիրը», ԲՀԿ և «Ժառանգությունը» 2011թ հայտ էին ներկայացրել ԵԺԿ-ին անդամակցելու և բացի ԲՀԿ-ից բոլորի հայտերը բավարարվել են :

«ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը» կարող են առաջիկայում դառնալ ԵԺԿ գործընկերներ: Անդամության մասին որոշումը կկայացվի 2012 փետրվարին համագումարի ընթացքում»,- հայտնել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: