10 փետրվարի 2012 - 13:48 AMT
«Ռոսագրոլիզինգ» և «Պրոմագրոլիզինգ» ընկերությունները Հայաստանում ներկայացուցչություններ կբացեն

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համոզված է բանակցությունների հաջող ավարտի և հանրապետությունում ռուսական «Ռոսագրոլիզինգ» և բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ընկերությունների ներկայացուցչությունների բացվելու մեջ: «Մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացում, և համոզված եմ, որ այս գործընթացում հաջողություններ կունենանք»,-փետրվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է նա:

Ըստ նրա, գյուղտեխնիկայի մոտ 50 տոկոսը հայ ֆերմերները օգտագործում են մոտ 25 տարի և թարմացվելու կարիք ունեն:

Այս առնչությամբ Սերգո Կարապետյանը հավելել է, որ 2012թ փետրվարի 6-7 այցի շրջանակներում Ռուսատանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը ուշադրություն է դարձրել «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչության բացմանը: Նա նաև հաղորդել է, որ ըստ բելառուսական «Պրոմագրոլիզինգի» հետ վերջնական համաձայնությունների, ֆերմերներին հատկացվելու է 4 տոկոս` 6 տարի ժամկետով տրակտորների և 8 տարի կոմբայնների համար: