10 փետրվարի 2012 - 14:03 AMT
Լիբանանը զորքերը կենտրոնացնում է սիրիական սահմանին

Լիբանանի բանակը փետրվարի 10-ին սկսել է ավելացնել զորքերի կոնտինգենտը Վադի Հալեդ հյուսիսային նահանգում, որն ընկած է Սիրիայի սահմանին՝ Հոմս քաղաքից ոչ հեռու, հայտարարել են տեղի իշխանությունները, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Լրացուցիչ բանակային համակազմը ժամանել է Վադի Հալեդեի զինվորական բազա, որից հետո սկսել է հսկել նահանգի գյուղերը և քաղաքները»,- ասել է պաշտոնյան, ով ցանկացել է անհայտ մնալ: