10 փետրվարի 2012 - 15:55 AMT
Սիրիայում ՌԴ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է տասնյակ կյանքեր

Այսօր սիրիական Հալեպ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում մահացել են տասնյակ քաղաքացիական անձինք, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատողներ: Զոհերի ստույգ քանակը ճշտվում է: Ինչպես հաղորդում է «Ուտրա-ռու-ի թղթակիցը դդեպքի վայրից, ռումբերը պայթել են ռուսական հյուպատոսարանի շենքից ոչ հեռու: Ռուսական հյուպատոսարանի աշխատողների հաղորդմամբ, ռուս դիվանագետներից ոչ ոք չի տուժել»: