10 փետրվարի 2012 - 16:09 AMT
Սաուդյան Արաբիան կարող է միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել

The Times-ի տվյալներով, Սաուդյան Արաբաին կարող է միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել այն բանից հետո, երբ Իրանն ատոմային զենք ստանա: «Իրանի կողմից սպառնալիքը սպառազինությունների մրցավազք կբորբոքի Մերձավոր Արևելքում»,- նշում է հոդվածի հեղինակ Հյու Թոմլինսոնը:

«Հիմա մենք մտադիր չենք միակողմանի կարգով անցկացնել ռազմական միջուկային ծրագիր, բայց դինամիկան կփոխվի, եթե իրանցիները ստեղծեն սեփական միջուկային հզորությունը: Քաղաքական տեսանկյունից անընդունելի է, եթե Իրանը միջուկային հզորություն ունենա, իսկ թագավորությունները՝ ոչ»,- ասել է Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան աղբյուրը: