10 փետրվարի 2012 - 16:58 AMT
Հայ պատգամավորները որպես դիտորդ կմասնակցեն Ռուսաստանի նախագահի ընտրություններին

Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը Ռուսաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, Շարմազանովն ու Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի մարտի 4-ին կայանալիք ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ: