10 փետրվարի 2012 - 17:32 AMT
Ձյան պատճառով գրեթե 23 հազար ռումինացիներ կտրված են արտաքին աշխարհից

Ռումինայի Բուզեու նահանգի մոտ 23 հազար բնակիչներ տառացիորեն կտրված են արտաքին աշխարհից: Նախորդ շաբաթ տեղացած ձյան պատճառով ձյան տակ են հայտնվել այդ շրջանի գրեթե բոլոր բնակավայրերը: Ձյան տակից երևում են միայն ծառերի գագաթներն ու տների ծխնելույզները, իսկ բնակիչները թունելեներ են փորում դուրս գալու համար:

«Սպիտակ գերության մեջ է հայտնվել 38 բնակավայր, արդեն այնտեղ են շտապում փրկարարները, ոստիկանությունն ու բանակը»,-ասել է պրեֆեկտ Պաուլ Բեժանուն, հայտնում է Euronews-ը:

Սաստիկ ցրտի պատճառով վերջին երկու շաբաթում Ռումինիայում զոհվել է մոտ 40 մարդ: Փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: