10 փետրվարի 2012 - 17:34 AMT
Իրանը պատրաստ է ավելի շատ գազ արտահանել Թուրքիա

Իրանը պատրաստ է ավելացնել գազի արտահանումը Թուրքիա, հաղորդել է Իրանի Ազգային գազային ընկերության մամլո քարտուղար Մաջիդ Բուժարզադեն, ուրբաթ օրը հաղորդում է Mehr-ը:

Ներկա պահին Իրանն ամեն օր Թուրքիա է արտահանում շուրջ 30 մլն խմ բնական գազ: Երկիրը բնական գազի պաշարներով զբաղեցնում է երկրորդ տեղը Ռուսաստանից հետո, նրա գազի պաշարները գնահատվում են ավելի քան 33 տրիլիոն խմ:

Բուժարզադեի խոսքով, թուրքական BOTAS գազային ընկերությունը դիմել է Իրանի Ազգային գազային ընկերությանը մատակարարումների հարցով, և այսօր իրանցի պաշտոնյաներն աշխատում են այդ հարցի վրա: