10 փետրվարի 2012 - 17:52 AMT
Ադրբեջանը Ռուսաստանից կգնի T90C տանկեր

Ադրբեջանը Ռուսաստանից կգնի Т90С տանկեր: Այդ մասին հաղորդել են ռազմական աղբյուրները: Հաղորդագրության համաձայն, 2011-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր T90C մարտական տանկեր գնելու մասին: Ադրբեջանից բացի ռուսական ընկերությունը պայմանագիր է կնքել Թուրքմենստանի հետ Т-90 շարքի տանկերի վաճառքի մասին, հաղորդում է ԱՊԱ-ն: