10 փետրվարի 2012 - 18:06 AMT
Մնացական Սարգսյան. Հայաստանը թրաֆիքինգի երրորդ վտանգավոր գոտուց տեղափոխվել է երկրորդ գոտի

Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը լրագրողներին ներկայացրեցին Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկը իրավապահ մարմինների համար:

Ձեռնարկը պատրաստել են չորս ազգային փորձագետներ, և այն նախատեսված է դատախազների, դատավորների, ոստիկանների, սահմանապահների և աշխատանքային տեսուչների համար:

Ձեռնարկը կազմվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄԿ գրասենյակի բազմամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

,-ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Նա նշեց, որ ձեռնարկը պիտանի է ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև առհասարակ մեր հասարակությանը այս խնդրին իրազեկ լինելու համար. :

,-ասաց ԵԱՀԿ ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը:

Բաբայանը հավելեց նաև, որ ձեռնարկը մյուս շաբաթ կբաժանվի համապատասխան կառույցներին: Այն կարելի է ձեռք բերել նաև համալսարաններից և գրադարաններից: