19 սեպտեմբերի 2003 - 23:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏՎԵԼ Է 150 ՄԱՐԴ
Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում զինծառայությունից խուսափելու համար դատվել է 150 մարդ, որոնց մեծամասնությունը երկրում չգրանցված «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են: Այդ մասին Երեւանում ընթացող կոնֆերանսում, որը նվիրված է երկրում այլընտրանքային ծառայութուն մտցնելու հարցերին, տեղեկացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանի խոսքերով` Հայաստանում այնքան լայն տարածված չեն պացիֆիստական գաղափարները, այդ պատճառով դժվար թե կարելի է համաձայնվել զինվորականների հետ, որոնք պնդում են, թե այլընտրանքային ծառայություն մտցնելիս երիտասարդների մեծ մասը կխուսափի զինվորական ծառայությունից: Հիշեցնենք, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է: