Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն փետրվարի 16-ին Վիեննայում կփորձի համոզել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին փոխել դիրքորոշումը Սիրիայի հարցում, հաղորդել է ֆրանսիական ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Սիրիայում իրավիճակը դրամատիկ է: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն և բոլոր դիվանագետներն աշխատում են այդ հարցի վրա: Ալեն Ժյուպեն հաջորդ շաբաթ կհանդիպի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Վալերոն Փարիզում կայացած մամլո ասուլիսում:
Ժյուպեն Լավրովի հետ կքննարկի փետրվարի 7-ին ռուս նախարարի այցը կատարած Դամասկոս: