10 փետրվարի 2012 - 19:00 AMT
Գերմանիայում ամերիկյան զինվորականների մարդասպանը դատապարտվել է ցմահ բանտարկության

Հեսսենի գերագույն դատարանը Կոսովոյում ծնված 22-ամյա Արիդ Ուկային, ով Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կրակել էր երկու ամերիկացի զինվորականների վրա, դատապարտել է ցմահ բանտարկության, գրում է Bild թերթը: Նա մեղավոր է ճանաչվել երկու մարդ սպանելու և ևս երեքի վրա մահափորձ կատարելու մեջ:

Արիդ Ուկան դատավարության ժամանակ ամբողջությամբ ճանաչել է իր մեղքը