10 փետրվարի 2012 - 19:08 AMT
«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ն վերսկսել է աշխատանքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

«Մեզ համար կարևոր է ուղևորների անվտանգությունը, ուստի ընկերությունն առաջնորդվում է օդանավակայանի տեխնիկական ծառայության որոշումներով»,- նշել է նա:

Նանա Ավետիսովան հաղորդել է, որ արդեն իրականացվել են չվերթները դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Կրասնոդար:

Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով: