10 փետրվարի 2012 - 19:31 AMT
Արաբ լրագրողին մահապատժի՞ կենթարկեն Twitter-ում Մուհամմեդ մարգարեին անարգելու համար

Մալազիայի ոստիկանությունը ձերբակալել է Սաուդյան Արաբիայի լրագրող Համզու Քաշքարիին, ում մեղարդում են Twitter միկրոբլոգների ցանցում Մուհամմեդ մարգարեին անարգելու մեջ: Նրան սպառնում է մահապատիժ, հաղորդում է BBC-ն:

«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը:

Շուտով հաղորդագրության հեղինակի հասցեին ստացվել են հազարավոր սպառնալիքներ: Լրագրողը փախել է Մալազիա, սակայն նրան կարող են վերադարձնել հայրենիք: