Օսլոյի շրջանային դատարանն այսօր որոշում է ընդունել հարկադրական դատաբժշկական փորձաքննության ենթարկել նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին: Այդ գործընթացը, որը տևելու է մինչև 4 շաբաթ, տեղի է ունենալու Իլայի բանտում, որտեղ գտնվում է ահաբեկիչը:
Դատարանը որոշել է կրկին հոգեբուժական փորձաքննություն անցկացնել 32-ամյա Բրեյվիկի հետ, որը հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր կատարել և սպանել 77 հոգու, քանի որ մասնագետները հակասական դատողություններ են արտահայտում նրա հոգեկան վիճակի մասին:
Հայտնի է, որ մարդասպանը հրաժարվել է համագործակցել նոր փորձագետների հետ, դրանով էլ բացատրվում է նոր հետազոտության հարկադրական բնույթը:
Նոր փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն ապրիլի 10-ին: Բրեյվիկի գործով դատավարությունը կսկսվի ապրիլի16-ին: