10 փետրվարի 2012 - 19:44 AMT
Բնապահպանական խնդիրների լուծում. Ինդոնեզիայում ամուսնության թույլտվություն ստանալու համար զույգերը պետք է երկու ծառ տնկեն

Ինդոնեզիայի Մեդան քաղաքի իշխանությունները պարտավորեցրել են տեղի զույգերին ամուսնությունից առաջ ծառ տնկել: Զույգերին ամուսնության գրանցման ժամանակ կտրամադրեն երկու տնկիներ, որոնք պետք է տնկեն իրենց տան մոտ: Տեղի պաշտոնյաների հաշվարկներով, այդ գաղափարի իրագործման արդյունքում Մեդանում ծառերի քանակը ամեն ամիս կավելանա 2 հազարով, հաղորդում է Euronews-ը: