10 փետրվարի 2012 - 20:18 AMT
Թալիբները փորձում են գերի վերցնել արքայազն Հարրիին

«Թալիբան» շարժումն օգտագործում է բոլոր ուժերը արքայազն Հարրիին լիկվիդացնելու կամ առևանգելու համար, եթե վերջինս ժամանի Աֆղանստան: Այդ մասին հայտնել է մարտիկների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը, հաղորդում է Էխո Մոսկվին:

«Արքայազնը պետք է օգտագործի իր դրությունը, որպեսզի օգնի մարդկանց, այլ ոչ թե սպանի նրանց աշխարհով մեկ»,- հայտնել է Մուջահեդը:

Մեծ Բրիտանիայի թագուհու 27-ամյա թոռը չորս ամիս ժամկետով բանակային գործուղման է մեկնելու Աֆղանստան: Այս շաբաթ արքայազն Հարրին «Ապաչ» մարտական ուղղաթիռի օդաչուի որակավորում ստացավ: