10 փետրվարի 2012 - 21:13 AMT
Մահմեդական բրիտանացիները ազատազրկվել են հոմոֆոբիայի համար

Երեք մահմեդականներ ուրբաթ օրն անգլիական դատարանի կողմից ազատազրկման են դատապարտվել հոմոսեքսուալիստներին պատժելու կոչերով թռուցիկներ բաժանելու համար, հաղորդում է BBC-ն:

Նրանցից մեկը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, մյուս երկուսը` 15 ամսվա:

Դատապարտվածները մինչ այդ թռուցիկներ էին բաժանում անգլիական Դերբի քաղաքի մզկիթի մոտ: Թռուցիկների վրա պատկերված էին կախված մարդիկ, իսկ պատկերն ուղեկցող տեքստը կոչ էր անում մահապատժի դատապարտել հոմոսեքսուալիզմի համար: