10 փետրվարի 2012 - 21:24 AMT
EURO-2012-ի խաղերի տոմսերն ինքնաբերաբար անցաթուղթ կդառնան ուկրաինյան հասարակական տրանսպորտում

EURO-2012 ուկրաինյան կազմակերպչական կոմիտեի ղեկավար Մարկիյան Լուբկիվսկին հայտնել է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության խաղի տոմս ունեցողները 36 ժամվա ընթացքում` խաղի օրն ու մինչև հաջորդ օրվա կեսօրը կկարողանան անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով մրցաշարն ընդունող ուկրաինյան քաղաքներում:

«Առաջնության հավատարմագրված հյուրերն ու կազմակերպիչները նույնպես հասարակական տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունք կունենան: Այժմ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Եվրո-2012 մասնակից երկրների ներկայացուցչությունների հետ կապերին և համագործակցությանը»,- ասել է Լուբկիվսկին, հաղորդում է Ինտերֆաքսը: