11 փետրվարի 2012 - 10:33 AMT
Հունաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ հետ վարկային համաձայնագրին

Հունաստանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵՄ հետ վարկային համաձայնագրին, հայտնել է հունական պետական հեռուստատեսությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, համաձայնագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 13-ին: Բացելով կառավարության նիստը վարչապետ Լուկաս Պապադիմոսն ասել է, որ իրադարձությունների ցանկացած զարգացում, որի դեպքում համաձայնագիրը չի ընդունվի, կարող է «աղետաբեր լինել»: